«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է Պրիգոժինի մահվան մասին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան մասին։
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից հաղորդել են, որ Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածներից 8-ի մարմինները:
Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ «Վագներ»–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը եղել է չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ի երեկոյան, ՌԴ Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում կործանված ինքնաթիռի ուղեւորների ցուցակում։