Ով է Պրիգոժինի կործանված ինքնաթիռում եղած Եվգենի Մակարյանը. մանրամասներ
Համաշխարհային ՄամուլՌԴ Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես-ջեթի ուղևորներից մեկը, ինչպես հայտնի է, հայազգի Եվգենի Մակարյանն է։ Հայտնի է դարձել ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ ինքնաթիռում վթարի ենթարկված Wagner PMC աշխատակիցների կենսագրությունը, որից պարզ է դառնում, որ Եվգենի Մակարյանը, «Մակար» մականվամբ, Վագների վետերաններից էր, իսկ նախկինում թաղային ոստիկանության աշխատակից։ Նա կռվել է Սիրիայում և նույնիսկ ողջ է մնացել 2017 թվականի հունվարին ամերիկյան ինքնաթիռի հետ բախումից։
Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի «Embraer» ինքնաթիռը։ Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է բիզնես-փոխադրումների ուղղությամբ:
Ինքնաթիռում եղել է 10 մարդ, 7-ը` ուղևոր և 3-ը` անձնակազմից: Հայտնաբերվել են նրանցից 8-ի մարմինները: Ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։