Ոսկու գինը թույլ փոխվում է
ՏնտեսությունՀինգշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ փոխվում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,25 դոլարով կամ 0,01 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1948,35 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,2 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,343 դոլարի: