Թուրքիայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԹուրքիաԹուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Թուրքիայի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը։
X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրասենյակի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:35-ին (Երևանի ժամանակով՝ 09:35-ին) ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Եշիլյուրտի շրջանում։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։