Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը ՀՀ կառավարությունը որոշել է օտարել
ՏնտեսությունԵրեւանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը ՀՀ կառավարությունը որոշել է օտարել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության չզեկուցվող հարցերից:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ կառույցը փաստացի չի օգտագործվել եւ ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է։
Գույքը 9.231.556,098 հազ. դրամ 27.08.2021թ. դրությամբ գնահատված շուկայական արժեքով պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ Կոմիտե)՝ Գույքի օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով: