Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին. Ադամ Շիֆ
Արցախ«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ասաց՝ «Այլևս երբեք»։ Մենք պարտավոր ենք ավելին անել, քան խոստանալը։ Մենք պետք է գործենք»,-գրել է Ադամ Շիֆը։