Օկուպացված Քարվաճառում ավտովթարի հետևանքով՝ Թուրքիայի քաղաքացիներ են մահացել
Արցախ
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքում։ Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով՝ երկու մարդ՝ Ի. Ջերգուլյուօղլուն (ծնված 1977 թ.) և Ս. Չելիքը (ծնված 1995 թ.), մահացել են, մեկը՝ Մ. Օքումուշը (ծնված 1993 թ.), վիրավորվել է։ Բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Երեքն էլ Քարվաճառում գործող ընկերություններից մեկի աշխատակիցներ են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ