Մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր
ԱրցախԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միջազգային մարդասիրական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր։
Ծրագիրը ներառում է․
1️․ Տելեգրամյան ալիքի և 23-23 թեժ գծի (գործելու է անվճար) միջոցով կբարձրացվի բնակչության իրազեկվածությունը հոգեկան առողջության հարցերի շուրջ։
2️․ Թեժ գծի միջոցով քաղաքացին հնարավորություն կունենա օգտվելու հոգեբանական աջակցությունից և անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կուղղորդեն ԱՀ առողջապահության նախարարության հոգեբանների կամ Երևանում գործող ԲԱՍ-ի հոգեբանի մոտ։
3️․ Հոգեբանական աջակցությունը կտրամադրվի խմբային սեսիաների և իրազեկվածության բարձրացման սեմինարների միջոցով, որը կվարեն ԲԱՍ-ի հոգեկրթողները և հոգեբանը։
Կից տեղադրում ենք հոգեկան առողջության աջակցման ծրագրի տելեգրամյան լինքը։