ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
ՌուսաստանԱդրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։
Մամեդովն ու Գալուզինը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի աշխատանքների մասին։
Մամեդովը հայկական կողմին մեղադրել է «սադրանքների» համար, որոնք, ըստ նրա, «հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը», հայտնում է գործակալությունը։