Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիրը շնորհավորել է Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ծննդյան օրվա կապակցությամբ․
«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Վստահ եմ՝ կառուցողական բազմակողմ կապերի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամ ժողովուրդների շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ», - ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար