Կիևը Ռուսաստանի դեմ ամերիկյան տեխնիկա չի օգտագործել. NYT
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի անդրսահմանային հարձակումները Ռուսաստանի վրա իրականացվում են առանց ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման, գրում է New York Times-ը։
«ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ անդրսահմանային հարվածները չեն իրականացվում ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ»,- ասվում է հրատարակության մեջ՝ չնշելով, թե որ հարվածների մասին է խոսքը։
Ամերիկացի պաշտոնյաների անանուն աղբյուրները պնդում են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական հողի վրա նպատակ ունեն բարձրացնելու Ուկրաինայի քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը՝ հակահարձակման «դանդաղ» առաջընթացի պատճառով:
Օգոստոսի 26-ի գիշերը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք են խոցել։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են ՌԴ ՊՆ-ից։