Այսօր ալյուր է մատակարարվել Ստեփանակերտ, օրվա վերջ կհասցվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի քանակը
ԱրցախԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» տեղեկացնում է․
«Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի և ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար:
Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների:
Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:
Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»: