Գրավիր Ուոլլ-Սթրիթը
ԱՄՆ
«Գրավիր Ուոլլ-Սթրիթը» շարժման մասնակիցները հայտարարել են, որ այսօր զանգվածային ակցիա են անցկացնելու, որին օժանդակություն են ցուցաբերելու իրենց կողմնակիցները ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում:
«Հոկտեմբերի 15-ին «Գրավիր Ուոլլ-Սթրիթը» շարժումը ցույց կտա իր շարքերի միասնությունն աշխարհի 82 երկրների 950 քաղաքներում և այդ օրը կհայտարարի համերաշխության օր` ընդդեմ 1% կոռումպացվածների և ագահների»,- ասվում է շարժման կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ցուցարարները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից և դեմ են «ֆինանսական տեռորիզմին», հավաքվել Թայմս-Սքվերում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, պատրաստվում են ԱՄՆ խոշորագույն J.P. Morgan Chase բանկից հանել իրենց ավանդները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)