ՄԱԿ-ը հաստատել է ընթացիկ բյուջեն
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է իր ընթացիկ բյուջեն: Այն այս տարի նախատեսում է կազմակերպության ծախսերի մի շարք կրճատումներ:
ՄԱԿ-ը վերջին 50 տարվա մեջ երկրորդ անգամ է կրճատում իր բյուջեի ծախսերը: Հաղորդում է mignews.com-ը:
ՄԱԿ-ի 193 անդամ երկրները հաստատել են 2012-2013 թթ. բյուջեն՝ 5.15 մլրդ դոլար, ինչը 2010-2011 թթ.-ի բյուջեից քիչ է 260 մլն դոլարով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է կազմակերպության անդամներին բյուջեի հարցում համաձայնության գալու կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ