Միշելը հայտնել է՝ երբ է նախատեսում ԵՄ-ի ընդլայնումը
Համաշխարհային ՄամուլԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ընդլայնմանը մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ հաջորդ ռազմավարական օրակարգը, մենք պետք է հստակ թիրախ դնենք։ Մենք պետք է պատրաստ լինենք մինչև 2030 թվականը ԵՄ-ի ընդլայնմանը»,- իր ելույթում ասել է պաշտոնյան։
Ինչպես նշվում է, Միշելը կհայտարարի, որ Եվրամիությունը պետք է իր ընդլայնումը դիտարկի՝ որպես հիմնական խնդիրներից մեկը։
Մինչ այս ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել էր, որ Եվրամիությունն ի գիտություն է ընդունում BRICS-ի ընդլայնման որոշումը և անհատապես աշխատում է այս ասոցիացիայի անդամների հետ։ Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունը կապ է հաստատել BRICS-ի անդամների հետ և աշխատում է «անհատապես նրանց հետ»։