Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի Բոդրումի հյուրանոցում. կա զոհ
ԹուրքիաԹուրքիայում Բոդրում հանգստավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Yeni Şafak-ը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Բոդրում հանգստավայրում։ Իրավապահների տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել մեքենայով հյուրանոց ժամանած երեք մարդու և ևս երեք հանգստացողների միջև, ովքեր հարձակման պահին հյուրանոցում են եղել։ Կրակոցները խուճապ են առաջացրել մնացած հյուրերի մոտ։
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները՝ շտապօգնության ավտոմեքենայի հետ միասին։ Երեք հոգու բուժօգնություն է անհրաժեշտ եղել, 28-ամյա մի երիտասարդ մահացել է։
«Ներկայումս աշխատանքները շարունակվում են փախուստի դիմած կասկածյալներին բռնելու ուղղությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Միջադեպի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսվել։ Այս պահին կոնֆլիկտի պատճառն անհայտ է։