Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։ Այս մասին հայտնել է Инфотека24 թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին
Նշվում է, որ նարդն գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։
Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։ Բացի այդ, ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառ։
Տեսանյութը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ