Թուրքիայում համաճարակ է բռնկվել
ԹուրքիաԹուրքիայում ռոտավիրուսի բռնկում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Այս իրավիճակը դիտարկվում է Բելեկի հանգստավայրի ափին։ Շատ զբոսաշրջիկներ արդեն վարակվել են հիվանդությամբ, երեխաները հոսպիտալացվում են ռոտավիրուսի ծանր ախտանիշներով։
Հանգստացողների խոսքով, մարդիկ, ովքեր արդեն այցելել են տեղական լողափեր, նմանատիպ ախտորոշում են ստանում։ Այսպիսով, շտապօգնությունը տարել է ջրում լողացող առնվազն հինգ երեխայի։ Լողանալուց անմիջապես հետո նրանց մոտ առաջացել է փորլուծություն և փսխում։
Այս իրավիճակում հայտնված զբոսաշրջիկները կոչ են արել Բելեկ թռչել ցանկացողներին ավելի շատ դեղամիջոցներ գնել, քանի որ այժմ ստիպված են տեղական անալոգներ փնտրել։