Հայտնի է՝ ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը բանակցությունների ժամանակ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են Սոչիում կայանալիք բանակցություններում Անկարայի մշակած «հացահատիկի գործարքի» նոր բանաձևը քննարկել։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Այս շաբաթ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը շուտով կկայանա, պայմանավորվածություններ կան ժամկետների հայտարարման շուրջ։ Միաժամանակ, Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովից առաջ (սեպտեմբերի 9-10):
«Ուկրաինայում մատը զարկերակի վրա պահած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույն մեթոդը կկիրառի Ռուսաստանում, այսինքն՝ կլսի ռուսական իշխանությունների կարծիքը («հացահատիկի գործարքի» հարցով): Դրանից հետո նա բանակցություններ կվարի ՄԱԿ-ի հետ»,- գրում է Hürriyet-ը։
Նշվում է, որ «հացահատիկի գործարքի» նոր բանաձևը կարող է քննարկվել Սոչիի բանակցություններում։