Ադրբեջանական կողմը բանակցություններ է վարում ռուս խաղաղապահների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱդրբեջանական կողմը բանակցություններ է վարում ռուս խաղաղապահների հետ՝ Բաքվից Արցախի Հանրապետության քաղաքացիներին «մարդասիրական օգնություն» փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռուս խաղաղապահների հրամանատարը տեղեկացվել է մարդասիրական բեռի մասին։ Այժմ պատասխանի ենք սպասում»,– ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «մարդասիրական օգնությունը» ներառում է 40 տոննա ալյուր:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Բաքվի հետ օգնության հարց չի քննարկվել։ Ոչ պաշտոնական մակարդակով Արցախում հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել այն։
Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հացի մատակարարման հարցը կլուծվի։