«Այս ճանապարհի բացումը նշանակում է՝ մահ արցախցիներին». Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակած քաղաքացի
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները Ակնա տանող ճանապարհի մոտ ցույց են իրականացնում։
«Այս ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին: Չի կարելի թույլ տալ, անթույլատրելի է այս քայլը»- հայտարարեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակած քաղաքացիները:
«Ադրբեջանցին, եթե հումանիտար անվան տակ մտավ Արցախ, չես կարողանալու դեմն առնես: Հետևաբար, այն մարդիկ, այն ղեկավարները, ովքեր մտածում են, որ այս ճանապարհը բացելով՝ փրկվելու ենք սովից, նրանք ընդամենը պրովոկատորներ են, նրանք ուղղակի չեն կարողանում կազմակերպել հացի խնդիրը»,- ասաց քաղաքացիներից մեկը: