Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել. Օրբան
Համաշխարհային ՄամուլԱրևմուտքում թյուր կարծիք կա, որ Ուկրաինան ունի գերիշխանություն հակամարտության մեջ, անհնար է հաղթել Ռուսաստանին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է ամերիկացի հեռուստալրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Սա պարզապես թյուրիմացություն չէ, սա սուտ է։ Դա անհնար է»,- ասել է Օրբանը։
Նա հիշեցրել է, որ առանց Արևմուտքի օգնության՝ ուկրաինական բանակը ոչ մի շանս չունի։ Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան ավելի շուտ զինվորների կարիք կունենա, քան Ռուսաստանը։
Օրբանը մտավախություն է հայտնել, որ ցանկացած արևմտյան երկրի՝ իր զինուժը Ուկրաինա ուղարկելու փորձը կնշանակի «ուղիղ պատերազմ» Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի։
«Ուրեմն հիմա շատ վտանգավոր պահ է»,- ամփոփել է Հունգարիայի ղեկավարը: