ԱՀ ԱԺ-ի «Արցախ - Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին
Արցախ«Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից։
Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում։