Ռուսաստանը դարձել է ադրբեջանական լոլիկի հիմնական ներկրողը 2023 թվականին
ՌուսաստանՌուսաստանն Ադրբեջանից գնել է ողջ մատակարարվող լոլիկի 97,9%-ը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով տեղի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին։
Այսպիսով, Ռուսաստանը դարձել է ադրբեջանական լոլիկի հիմնական ներկրողը 2023 թվականին։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Ռուսաստան է ուղարկվել 105,855 հազար տոննա լոլիկ՝ 116,884 միլիոն դոլար արժողությամբ: Ադրբեջանական լոլիկի խոշորագույն ներկրողների եռյակում են Բելառուսը և Լեհաստանը։ Մինսկը Բաքվից գնել է 953 տոննա լոլիկ՝ 2,237 մլն դոլարով, իսկ Վարշավան՝ 882 տոննա՝ 1,255 մլն դոլարով։
Առաջին կիսամյակում Ռուսաստանը Թուրքիայից ներմուծել է 29,563 մլն դոլարի լոլիկ և դարձել Անկարայի հինգերորդ ներկրողը, հայտնում է Anadolu-ն։ Գործակալությունը չի ներկայացրել ցուցանիշների դինամիկան։