Զինվորականներն Գաբոնի նոր ղեկավար են ընտրել
Համաշխարհային ՄամուլԳաբոնում իշխանությունը զավթած զինվորականները պետության ղեկավար են նշանակել Գաբոնի հանրապետական գվարդիայի հրամանատար Բրիս Օլիգուի Նգեմային, հայտնում է Reuters-ը։
Հայտարարությունը Գաբոնի ազգային հեռուստատեսությամբ կարդացել է ապստամբ զինվորականներից մեկը։
2019 թվականի հոկտեմբերին գնդապետի կոչումով Բրիս Օլիգուի Նգեման գլխավորել է Հանրապետական գվարդիայի հետախուզական ծառայությունը, իսկ 2020 թվականի ապրիլին դարձել Հանրապետական գվարդիայի գլխավոր հրամանատար։
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ երկրի նախագահ Ալի Բոնգոյի որդին ձերբակալված է։ Նրանց խոսքով՝ Բոնգոյի որդիներից մեկը ձերբակալվել է «դավաճանության համար»։
Զինվորականները հայտնել են, որ Գաբոնի նախագահը բժիշկների հետ միասին գտնվում է տնային կալանքի տակ: