Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել
ՌուսաստանՄոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել, հինգը՝ չեղարկվել, տեղեկանում ենք Yandex-ի ժամանակացույցից։ Պատճառը դեպի մայրաքաղաք թռչող ԱԹՍ-ներն են։
Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 9:20-ին, «Վնուկովոն» և «Դոմոդեդովոն» վերացրել են ինքնաթիռների ընդունման և ուղարկման սահմանափակումները:
Նախորդ օրը՝ օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ամենախոշոր հարձակումը։ Պայթյուններ են որոտացել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Մոսկվայի, Պսկովի, Ռյազանի, Տուլայի և Օրյոլի շրջաններում։ Պսկովում հարվածներից վնասվել է չորս Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։