Երևանի ավագանու ընտրությունների համար կառավարությունը կտրամադրի 275 մլն դրամ
Տնտեսություն
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։
«Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։ 275 մլն դրամի հատկացումը պայմանավորված է ընտրողների թվաքանակով, որից գրասենյակային նյութերի` թուղթ և քարթրիջներ, և ընտրական մատյանների կազմման համար կտրամադրվի՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել