Արցախի պետնախարար է նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը
ԱրցախԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը:
«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ» -նշել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ նույն հայտարարության մեջ Արցախի նախագահը նշել է, որ վաղը Արցախի ԱԺ-ին կներկայացնի իր հրաժարականը: