Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի. ԵՄ-ում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ԱրցախԳերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անալենա Բըրբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառվել է օգոստոսի 31-ին Իսպանիայում կայանալիք Եվրամիության արտգործնախարարների հանդիպման օրակարգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքը «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»։ Բըրբոքը տարածաշրջանում մարդկային կեցության վիճակը բնութագրել է՝ որպես աղետալի՝ ընդգծելով, որ այնտեղ էլեկտրաէներգիան «հասանելի է միայն փոքր քանակությամբ:
«Ուստի մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանի Դաշնությանը հրատապ կոչով։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, Եվրամիության արտգործնախարարները հինգշաբթի օրը կքննարկեն այդ հարցը։