ԱՄՆ-ի մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահին
ԱրցախՕգոստոսի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։
Նամակի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ վերջ դնելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
«․․․խնդրում ենք Ձեզ շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը, տրամադրելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորելու, որ այդ կենսական նշանակության բեռը տեղ հասնի, վերջ դնելու Արցախի ժողովրդի տառապանքներին և կանխելու սողացող ցեղասպանությունը, որի ականատեսն ենք մենք։ Հորդորում ենք անել հնարավորը՝ միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ համագործակցությամբ այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար», - գրված է նամակում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։