Ռուսաստանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները Թուրքիա
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները Թուրքիա, այդ թվում՝ այնտեղ գազի բաշխման կենտրոն ստեղծելու միջոցով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր կողմից վերահաստատեցինք Ռուսաստանի հավատարմությունը բնական գազի արտահանման ավելացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ Թուրքիայում գազի բաշխման միասնական հանգույց ստեղծելու մեր պետությունների ղեկավարների նախաձեռնության իրականացման միջոցով», - ասել է նախարարը Մոսկվայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուս նախարարը նաեւ նշել է, որ մոտ ապագայում Թուրքիայում տեղի կունենա երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ