Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ևս 10 երկրի ընդունման
Համաշխարհային ՄամուլԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի ընդունել ևս 10 երկիր, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունն արագացրել է ԵՄ ընդլայնման գործընթացը։
«Այս պայմաններում որոշակի հորիզոնի, ընդունման ժամկետի սահմանումը թույլ կտա կենտրոնացնել ԵՄ երկրների և թեկնածու երկրների ջանքերը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորելը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինային մինչեւ տարեվերջ 5 մլրդ եվրո հատկացնելու շուրջ։
Նրա խոսքով, նա առաջարկել է ստեղծել ռազմական աջակցության հատուկ հիմնադրամ 2024-ից 2027 թվականների համար։
Նա հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել։