ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումներ կկայանան
ԱրցախԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում սեպտեմբերի 6-ինլսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ասվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, զեկույցով հանդես կգա Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն, ինչպես հայտնի է, օգոստոսի 7-ին ծավալուն զեկույց էր ներկայացրել այն մասին, որ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:
Ելույթով հանդես կգա նաև Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, ով կխոսի Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։