ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով
ՌուսաստանԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրաշրջանառությունը ազգային և բարեկամական արժույթներով 2023 թվականին կհասնի 90 տոկոսի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Sputnik։
«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ առաջին հերթին ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի սպասվում է դա հասցնել 90%-ի»,- ասել է Լավրովը։