Նիգերիայում իսլամիստները Սուրբ ծննդյան տոնակատարությունների ժամանակ մի շարք պայթյուններ են իրականացրել
Աշխարհ
Այսօր Նիգերիայում Սուրբ ծննդյան տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած պայությունների ընդհանուր թիվը կազմել է հինգը: Սպանվել է առնվազն 26 մարդ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են տեղի իսլամիստական "Բոկո Խարամ" խմբավորումը:
Առաջին պայթյունի ժամանակ, որը տեղի ունեցել այսօր առավոտյան Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում գտնվող կաթոլիկ եկեղեցում, սպանվել է 25 մարդ: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ջոս քաղաքում, որի հետևանքով սպանվել է մեկ ոստիկան: Մնացյալ երեք պայթյունները տեղի են ունեցել երկրի հյուսիսում գտնվող Հոբե շրջանում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ