Սինգապուրը նոր նախագահ ունի
Համաշխարհային Մամուլ
Սինգապուրի նախկին փոխվարչապետ Թարման Շանմուգարաթնամը հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ Շանմուգարաթնամը հավաքել է ձայների 70,4%-ը, իսկ նրա մրցակիցներ Նգ Կոկ Սոնգը և Թան Կին Լիանը ստացել են համապատասխանաբար 15,72% և 13,88% ձայներ։
«Ես լիովին վստահ եմ, որ նա (Սինգապուրի նոր նախագահը - խմբ․) հիանալի կկատարի նախագահի իր պարտականությունները», - Շանմուգարաթնամի հաղթանակի կապակցությամբ ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)