Տարիներ անց լիբիացիներն առաջին անգամ նշեցին երկրի անկախության օրը
Աշխարհ
Լիբիացիներն երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ նշեցին երկրի անկախության օրը:
Svobodanews.ru կայքի հաղորդմամբ՝ 42 տարի՝ Մուամար Քադաֆիի ղեկավարման ընթացքում, նրանք այս տոնը չէին նշում:
Ամեն տարի սեպտեմբերի 1-ին նշվում էր 1969թ. պետական հեղաշրջման տարելիցը, երբ գահընկեց արվեց Իդրիս Առաջինը և իշխանության եկավ գնդապետ Քադաֆին:
Անկախություն ձեռք բերելուց առաջ՝ մինչև 1951 թ.-ը, Լիբիան օկուպացված է եղել տարբեր երկրների կողմից: Մինչև 1911թ. այն գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, հետո՝ մինչև 1942 թվականը, եղել է իտալական գաղութ, իսկ 1943թ. իտալա-գերմանական զորքերի ջախջախումից հետո օկուպացվել է Անգլիայի և Ֆրանսիայի կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ