Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Ֆրենկ Փալոն
Արցախ
Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
«Այսօր ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար: Նա խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,-գրել է Փալոնը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան