Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

Նոր ծախսեր՝ քաղաքացիների գրպանի հաշվին. ովքեր են «առաջամարտիկները»

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում է բյուջեի սուղ միջոցները նպատակային օգտագործելու անհրաժեշտության մասին, նրա մի շարք թիմակիցներ շարունակում են հարյուրավոր միլիոններ հատկացնել այդ նույն բյուջեից՝ առաջին հայացքից տարօրինակ և առաջին անհրաժեշտության ծառայություն կամ ապրանք չհանդիսացող իրերը գնելու համար:

Դիցուք՝ կառավարությունը մոտ 3 միլիարդ 178 միլիոն դրամ է հատկացրել Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար։ Շինարարական աշխատանքների կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել, գնումը կատարվել է մեկ անձից՝ «Քարավան» ՍՊԸ-ից։ Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով գնում է կատարել «Կապան» ՃՇՇ ՍՊԸ-ից՝ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման համար։ «Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը  հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։  «Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։ 

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Պայմանագիրը կնքել է ԿԳՄՍ-ն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ  «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեությունն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն «Background Production»-ի հիմնադիր գործադիր տնօրենն է։

Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 430,100 դրամի կենցաղային ապրանք է ձեռք բերել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից, 280,000 դրամի թուղթ կտրող սարք՝ «Մայ Մարկետ» ՍՊԸ-ից, 290,000 դրամի վերելակների վերանորոգման ծառայություն՝ Էդգար Պետրոսյանից, 900,000 դրամի չհրկիզվող պահարան է ձեռք բերվել «Սմարթլայն» ՍՊԸ-ից։

Գեղամ Գևորգյանի ՄՊՀ-ն  300,000 դրամի պաշտպանիչ էկրաններ է ձեռք բերել Մեսրոպ Աղազարյան Վիգենի Ա/Ձ-ից:

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը 1 միլիոն 680 հազար դրամ է նախատեսել թուղթ ձեռք բերելու համար, 200 հազար դրամի գրիչ, 300 հազար դրամի ջերմաչափ, 490 հազար դրամի անձեռոցիկ, 245 հազարի զուգարանի թուղթ, 11300400 դրամի հաց, 396 հազար դրամի հավի կրծքամիս, 1019239 դրամի մակարոնեղեն,  1 միլիոն 518 հազար դրամի բանան ձեռք բերելու համար:

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 

Հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա ընթացքում մեկ անձից գնման ընթացակարգով տասնյակ միլիոնների հասնող գնումներ է կատարել: Այսպես՝ 54,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Զով Վոթըր» ՍՊԸ-ից, 121,000 դրամի կապարային մարտկոցներ՝ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 101,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, 312,000 դրամի անիվներ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 860,000 դրամի մեքենաների մասեր՝ «ԱՏ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ից, 72,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ` Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 580,000 դրամի ավտոմեքենաների պահեստամասեր` «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ից, 372,130 դրամի ներկայացուցչական ծառայություններ` «Ջիվան Ռեստորանս» ՍՊԸ-ից։ 225,000 դրամի հարցումների արդյունքների վերլուծության ծառայություններ՝ «Ռումորս» ՍՊԸ-ից, 100,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 689,100 դրամի տնտեսական ապրանք՝ «Նար-Առ» ՍՊԸ-ից, 603,800 դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ՝ ԱՁ Մանվել Ջալավյանից, 4,224,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Խաչիկ Հակոբի Զաքարյանից։ 6,794,664 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Արթուր Մանուկի Զաքարյանից,  22,068,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Վարդանանց բիզնես կենտրոնից։

 Գարեգին Բաղրամյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն, այս կառույցը 472,000 դրամի գրենական պիտույք է ձեռք բերել Հրաչյա Եզդօղլյան Ա/Ձ-ից, 360,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ՝ «ՍՄԱՐԹ ՔԱՐՍ» ՍՊԸ-ից, 212,400 դրամի ճաղավանդակ՝ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ից, 432,000 դրամի անիվ՝ «ԱՎՏՈՇԵՄ ՍՊԸ»-ից, 798,000 դրամի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ` «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ից, 600,000 դրամի փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ՝ «Հայ փոստ»-ից, 384,000 դրամի ապահովագրության հետ կապված ծառայություններ՝ «Ինգո Արմենիա» ՍՊԸ-ից, 268,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ից. 300,500 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից, 424,000 անիվներ՝ «Ավտոշեմ» ՍՊԸ-ից, 750,000 դրամի մեդալներ, կրծքանշաններ՝ Ռազմիկ Դավոյան Ա/Ձ-ից 1,852,850 դրամի տնտեսական միջոցներ՝ Արմեն Զաքարյան Գագիկի Ա/Ձ-ից։

ՊԵԿ-ը 1,600,000 և 1,500,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից, 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ից, 564,190 դրամի նմանատիպ ծառայություններ «ՄԱԼԽԱՍ ՋԱԶՍՊԸ-ից, 2,142,000  դրամի տարածք է վարձակալվել Կոտայքի համայնքապետարանից, 2,500,000 դրամ է հատկացվել «ՖԸՐՍԹ ՔԼԱՍ ՍՊԸ»-ին մաքսային ծառայողի համազգեստի մոդելների նախագծման ծառայություններ ձեռք բերելու նպատակով, 5,105,000 դրամով ձեռք է բերվել հողամաս Մեղրիում` Ալիկ Հովհաննեսի Սարգսյանից, 2,880,000 դրամ է հատկացվել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ին ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված