ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը. Շիֆ
ԱրցախԱրցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում կրել ամիսներ տևող ու մահացու շրջափակման հետևանքները։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից ու ևս մեկ ցեղասպանություն դադարեցնելու համար»,- գրել է Շիֆը։