Գերմանիայի կանցլերն ընկել է և վնասվածք ստացել
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սպորտով զբաղվելու ժամանակ ընկել է և վնասվածք ստացել, ինչի պատճառով կիրակի օրը նախատեսված ուղևորությունը Հերինգեն քաղաք չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau թերթը։
«Շաբաթ օրը դաշնային կանցլերի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել սպորտով զբաղվելու ժամանակ, նա իրեն այնքան էլ լավ չի զգում, և, ցավոք, բոլոր միջոցառումները պետք է չեղարկվեն», - թերթը մեջբերում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին։
Շոլցի կուսակից Ռոթը ակնկալում էր, որ կանցլերը կայցելի Հերինգեն, որտեղ պետք է շփվեր տեղացիների հետ։