Ոսկու գինը փոքր ինչ թանկանում է
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան ոսկու գինը ցույց է տալիս մի փոքր աճ, մինչդեռ ԱՄՆ արժույթը թուլանում է, համաձայն առուվաճառքի տվյալների։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,7 դոլարով կամ 0,14%-ով՝ հասնելով 1969,9 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,32%-ով՝ հասնելով 24,48 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: