2200-ամյա Արտաշատը տոնում է իր հոբելյանը
Հայաստան
Հայոց հնամյա քաղաքամայր Արտաշատը այսօր տոնում է իր 2200 ամյակը: Արարատի մարզում դեռ վաղ առավոտից տոնական տրամդրություն էր ստեղծվել'մարզի բոլոր համայքները շտապում էին մարզկենտրոն' իրենց բերքառատ տաղավարները ներկայացնելու:
2200-ամյա պատմության տոնին նվիրված միջոցառման մեկնարկը տրվեց Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակից. քաղաքի դարպասները բացվեցին և ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներն ու արտասահմանյան պատվիրակություններին ողջունեցին հայոց փառապանց անցյալի ոգով զինված մարտիկները:
Հրապարակում բեմադրված թատերական ներկայացմանը ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով գլխավորում է Արտաշատ քաղաքի հոբելյանական պետական հանձնաժողովը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:
Այնուհետ պաշտոնյաներն ու քաղաք ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արտաշես արքայի հուշակոթողին և մասնակցեցին քաղաքային այգում զետեղված ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսին:
Երկրի ղեկավարը շրջեց նաև մարզպետարանին կից հրապարակում տեղակայված բերքի տոնին մասնակցող տաղավարների մոտով, համտեսեց մարզի համայքների կողմից ներկայացված բարիքները:
Տոնական միջոցառումների ավարտը տրվելու է երեկոյան թատրոնամերձ հրապարակից' համերգով և հրավառությամբ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի