Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է մահացել
Թուրքիա
Թուրքիայի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների արդյունքում առաջացած ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել, 7-ը վիրավորվել է, կան անհայտ կորածներ, հաղորդում է Hürriyet թերթը։
Օդերևութաբանության գլխավոր վարչությունը շաբաթ օրը նախազգուշացրել էր շատ նահանգներում սպասվող հորդառատ տեղումների մասին:
«Բազմաթիվ նահանգներում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել: Աքսարայում մեկ մարդ մահացել է, 7-ը վիրավորվել է: Գյուլշեհիր թաղամասում Նևշեհիր քաղաքում երկու մարդ է մահացել. նրանք, ավտոմեքենայի հետ միասին, ընկել են ջրհեղեղի մեջ:
Հստակեցվում է, որ ջրհեղեղի մեջ ընկած մեքենաներից մեկում գտնվող 50-ամյա կինը խեղդվել է, իսկ 13 մարդ արգելափակվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)