Պուտինը պարգևատրել է Կադիրովի դստերը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարար Այշատ Կադիրովային պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի հրամանագրի տեքստում ընդգծվում է, որ Չեչնիայի նախարարության ղեկավարը պարգևատրվում է ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար։
Այշատ Կադիրովան Չեչնիայի մշակույթի նախարար է նշանակվել 2021 թվականին։