«Ռուսաստանը պետք է զգուշանա երկրի մուսուլմանական հանրությունից». Բիլ Քլինթոն
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կարծիքով Մոսկվան հրաժարվում է աջակցել Արևմուտքին Իրանի դեմ կիրառելու պատժամիջոցներ։ Նա նշել է, որ Ռուսաստանը գնում է այս քայլին նավթահանքերի մշակմանը մասնակցելու հույս ունենալու պատճառով, սակայն նաև զգուշանում է Ռուսաստանի մուսուլմանական հանրության ռեակցիայից: Այս մասին հաղորդում է Газета.Ru կայքը։
«Ես շատ զարմացած եմ, որ Մոսկվան չի աջակցում և իրեն չեզոք դիրքում է պահում: Դա շատ վտանգավոր է ռուսների համար, քանի որ հարավում շատ մուսուլմաններ են ապրում: Նրանցից շատերն ապրում են վատ պայմաններում, ինչը կարող է ըմբոստության պատճառ դառնալ»,- հայտարարել է Բիլ Քլինթոնը:
«Նրանք միգուցե ուզում են լինել առաջինը նավթահանքերի վերամշակման գործում: Այնտեղ ամեն ինչ շատ անհասկանալի վիճակում է»,- ասել է Բիլ Քլինթոնը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախկին նախագահն ասել է, որ սա վերաբերում է նաև Չինաստանին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ