Կիմ Չեն Ընը սեպտեմբերին կժամանի Ռուսաստան
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին կայցելի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծրագրում է այս ամիս մեկնել Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հրատարակության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը գնացքով կժամանի Վլադիվոստոկ, որտեղ կհանդիպի Պուտինի հետ։ Բացի այդ, նա նախատեսում է մասնակցել Արեւելյան տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 10-ից 13-ը։