Էլիզաբեթ Երկրորդը ելույթ է ունեցել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ելույթ է ունեցել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ անդրադառնալով ընտանեկան միասնությանն ու խնդիրների միասնաբար հաղթահարմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թագուհու ելույթը հեռարձակվում էր այն ժամանակ, երբ նրա ամուսինը՝ Էդինբուրգյան դուքս Ֆիլիպը, վերականգնվում էր վիրահատությունից հետո:
Թագուհին նշել է, որ հատկապես դժվար իրադրություններում ընտանիքը մարդու հենարանն է:
Էլիզաբեթ Երկրորդը ընտանիք է անվանել նաև Ազգերի համագործակցությունը: Խոսելով այս տարվա ավերիչ ջրհեղեղների և երկրաշարժերի մասին՝ նա նշել է, որ Ազգերի համագործակցության անդամներն ամենաբարդ իրավիճակներում պատրաստ են աջակցել միմյանց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ