Հնդկաստանում մտադիր են փոխել երկրի անվանումը
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանի իշխանությունները ծրագրում են երկիրը վերանվանել Բհարաթ, հայտնում է The Economic Times-ը։
«Բրիտանացիները Բհարաթն անվանեցին Հնդկաստան: <...> Մեր երկիրը Բհարաթ անունով հայտնի է եղել հազարավոր տարիներ... Սա երկրի հնագույն անվանումն է, որը հանդիպում է հին սանսկրիտ տեքստերում։ Հնդկաստան անունը գաղութային է և այդպիսով խորհրդանշում է ստրկությունը: Հնդկաստանի անունը պետք է հանվի Սահմանադրությունից»,- ասել է Հնդկաստանի խորհրդարանը:
Նմանապես, 1935 թվականին Պարսկաստանը (հունարեն անվանումը) փոխեց իր միջազգային անվանումը՝ դառնալով Իրան։ Հնդկաստանի բնակիչները հինդի լեզվով (պաշտոնական լեզվով) նույնպես իրենց երկիրը անվանում են «Բհարաթ», սա ցուցադրվում է պաշտոնական փաստաթղթերում: Անվանափոխության մասին որոշումը կարող է ընդունվել խորհրդարանի հաջորդ արտահերթ նստաշրջանում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։