Սորոսի հիմնադրամն իր գործունեությունը Եվրոպայից մասամբ տեղափոխել է այլ երկրներ
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները» իր գործունեությունը Եվրոպայից մասամբ տեղափոխել է Համաշխարհային Հարավի երկրներ։ Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը։
Ամսագրի հեղինակներն ընդգծում են, որ որոշումը կայացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքում լիբերալ ուժերին աջակցելու Սորոսի նախագծի ձախողման պատճառով։ «Երբ մոտ 40 տարի առաջ ես զբաղվում էի նրանով, ինչ ես անվանում եմ քաղաքական ֆիլանտրոպիա, բաց հասարակության գաղափարը բարձունքում էր: Եվ հիմա, երբ բաց հասարակությունները գտնվում են պաշտպանական դիրքում, իսկ բռնապետությունները՝ բարձունքում, ես պետք է խոստովանեմ, որ իրավիճակը շրջվել է իմ դեմ», - Սորոսի խոսքերը մեջբերում է Foreign Policy-ը:
Ընդգծվում է նաեւ, որ որոշման նախաձեռնողը միլիարդատեր Սորոսի որդին է, ով դարձել է նրա կայսրության ժառանգորդը։ Նա հատկապես հիասթափված է Հունգարիայի օրինակից, որտեղ, նրա կարծիքով, ժողովրդավարացման փոխարեն իշխանության եկան ազգայնական պոպուլիստները։